ABCMEDIA
Թատրոնում պաշտոնավարումս կասեցնելը քաղաքական նպատակ ուներ․ Մհեր Մկրտչյան

Թատրոնում պաշտոնավարումս կասեցնելը քաղաքական նպատակ ուներ․ Մհեր Մկրտչյան

«Մհեր Մկրտչյանի» անվան արտիստական թատրոնի նախկին տնօրեն Մհեր Մկրտչյանի դատական գործը փակվել է։

«Պաշտոնս վերականգնելու համար դատարան չեմ դիմի, որովհետև վճիռ կայացնողը ոչ թե դատարանն է, այլ՝ գործող իշխանությունը»,- ABC media-ի հետ զրույցում ասել է ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։

«Շատ տարօրինակ որոշում էր՝ շառից, փորձանքից հեռու։ Այսինքն՝ մի կողմից ինձ աշխատանքից ազատելու որոշումը անօրինական է ճանաչվել, մյուս կողմից՝ վերականգնելու որոշում չի ընդունվել»,- ասել է Մկրտչյանը։

Մկրտչյանը պնդում է` գործող իշխանության օրոք պաշտոնը վերականգնելու համար որքան էլ դատարան դիմի, միևնույնն է, դրական պատասխան չի ստանալու։

«Նրանք աշխատանքս վերականգնելու գործընթացը կարող են տարիներ շարունակ ձգձել, որովհետև հարցը քաղաքական լուծում ունի։ Այսինքն՝ երբ կփոխվի գործող իշխանությունը, կարծում եմ՝ կլուծվի նաև իմ խնդիրը»,- նշել է թատրոնի նախկին տնօրենը:

Ռեժիսորի խոսքով` հիմա թատրոնը լցված է ՔՊ գործիչներով:

Հիշեցնենք, որ 2023թ. հունիսին Երևանի քաղաքապետարանը կրճատել է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը՝ փոխարենը սահմանելով «գեղարվեստական խորհրդատուի» հաստիք։ Քաղաքապետի որոշուման համաձայն՝ թատրոնի տնօրենի պաշտոնակատար Մհեր Մկրտչյանը ազատվել է աշխատանքից։

Որոշումը հրապարակելուց հետո ռեժիսոր, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանը դիմել է դատարան` ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և նշված թատրոնի։