ABCMEDIA
Հայաստանը, Մոլդովան և այլ երկրները վճարում են «ԵՄ հակառուսական օպտիկայի» համար. Պոլյանսկի

Հայաստանը, Մոլդովան և այլ երկրները վճարում են «ԵՄ հակառուսական օպտիկայի» համար. Պոլյանսկի

Հայաստանը, Մոլդովան, Աֆրիկայի երկրները մարդկանց կյանքով են վճարում Եվրամիության կողմից սերմանվող հակառուսական քաղաքականության համար․ այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

«Ոչ միայն Ուկրաինան, այլև մյուս երկրները հարյուր հազարավոր կյանքեր են վճարում հակառուսական աշխարհաքաղաքական օպտիկայի համար, որը ԵՄ-ն կիրառում է ամենուր, ներառյալ Հայաստանը, Մոլդովան և նույնիսկ Աֆրիկան», – ասել է դիվանագետը:

Նրա խոսքով՝ ԵՄ-ն ամեն կերպ փորձում է իրեն դիրքավորել որպես խաղաղարար և միջնորդ նույնիսկ Ուկրաինայի պարագայում։ Բայց կան խիստ կասկածներ այն հարցում, թե արդյոք ԵՄ-ն ցանկանում է, որ հակամարտությունն այդ երկրում ավարտվի: