ABCMEDIA
Ուկրաինայի դատախազությունը հայտնել է Նիկոպոլ քաղաքի գնդակոծության մասին. կան վիրավորներ

Ուկրաինայի դատախազությունը հայտնել է Նիկոպոլ քաղաքի գնդակոծության մասին. կան վիրավորներ

Ուկրաինայի Նիկոպոլ քաղաքը մարտի 14-ի ցերեկը հրետանային գնդակոծության է ենթարկվել, տեղեկացնում է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը։

Գնդակոծության հետևանքով վիրավորվել է ջ մարդ, նրանց թվում՝ 7-ամյա տղա:

Բացի այդ, գնդակոծության հետևանքով վնասվել են բազմահարկ բնակելի շենքեր, դեղատուն, քաղաքացիների ավտոմեքենաներ։

Իսկ Սումի քաղաքում մարտի 13-ին բազմաբնակարան շենքի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի, քանի որ փլատակներից հանել են ևս մեկ մարդու մարմին։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ԱԹՍ-ի հարձակումից 14 մարդ է վիրավորվել։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։