ABCMEDIA
Հայաստանն Իրանից Շահիդ ԱԹՍ-ներ կգնի

Հայաստանն Իրանից Շահիդ ԱԹՍ-ներ կգնի

Հայաստանն Իրանից անօդաչու թռչող սարքեր կգնի։ Այս մասին ոչ ուղիղ խոսքով կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Մոհամադ Ռեզա Աշտիանին։ Իր խոսքում նա նշել է, որ Իրանն արդեն կարողանում է ամբողջությամբ փակել անօդաչու թռչող սարքերի արտադրության պահանջարկը ու համագործակցություն են սկսում նաև այլ երկրների հետ։ Իրանի պաշտպանության նախարարն իր խոսքում նշել է, որ պաշտպանական սպառազինության արտահանումն աճել է 4-5 անգամ ու, հաշվի առնելով տարածաշրջանային պայմաններն ու ներկա իրավիճակը, առաջիկա տարիներին այդ ծավալները կավելանան՝ կախված արտադրվող զենքերից ու ներկայացվող նորամուծություններից: Հիմա Թեհրանն աշխատում է ծանր շարժիչների արտադրության վրա։

Մանրամասները՝ ռեպորտաժում։