27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչպե՞ս կարելի է արևմուտքի հետ հարաբերությունները լավացնելու հաշվին հրաժարվել ՌԴ-ից․ Ավետ Ադոնց

Ինչպե՞ս կարելի է արևմուտքի հետ հարաբերությունները լավացնելու հաշվին հրաժարվել ՌԴ-ից․ Ավետ Ադոնց

Հասարակությունը պետք է համաձայն չլինի այն գործընթացներին, որոնք այսօր կատարվում են «խաղաղության» պայմանագիր ստորագրելու համար։ Այդ պայմանագիրը ստորագրելու համար Հայաստանը ակնհայտ և մեծ ճնշում է ստանում Ադրբեջանից։ «Ինչպես փոխել Հայաստանն աղետի տանող ընթացքը» խորագրով քննարկմանը ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի նախկին տեղակալ Ավետ Ադոնցը։

«Արցախի դեպքերից, ՀՀ տարածքում օկուպացված տարածքների, Բաքվում պահվող ռազմաքաղաքական ղեկավարների, ավելի քան 100 գերի ունենալու պայմաններում հայ-ադրբեջանական բանակցություններ պատկերացնում եմ, բայց «խաղաղության» փաստաթուղթ կամ պայմանագիր, որը պետք է խաղաղություն բերի, չեմ պատկերացնում»,- նշել է Ադոնցը։

Խոսելով Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերություններից՝ Ադոնցը նշել է․

«Ես որպես հասարակության մաս չեմ հասկանում՝ ինչպես կարելի է վատացնել հարաբերությունները մի գերտերության՝ Ռուսաստանի հետ, արևմուտքի հետ խորացնելու համար։ Մի շարք հարցերում Ռուսաստանը մեր նկատմամբ ճիշտ չի վարվել, բայց նրանից հեռանալու դեպքում հարցականի տակ ենք դնում մեր գոյատևման հարցը ևս»։

Ստեղծված իրավիճակում հասարակությունը մեծ անելիք ունի, բայց շատերը չեն կողմնորոշվում կամ չեն հասկանում՝ ի՞նչ ու ինչպե՞ս պետք է անել՝ ասում է Ադոնցը։

«Ես ևս հարցին պատասխան չունեմ, արձանագրելու մեկ փաստ ունեմ միայն։ Այսօրվա հասարակության այն որակները, որոնց մենք առնչվում ենք, արդյունք է տեխնոլոգիական երկարատև գործընթացների՝ ոչ կառավարական կազմակերպությունների, գրանտային ծրագրերի միջոցով։ Ստեղծված իրավիճակում հասարակության վերաբերմունքը բնական չէ, պետք է հասկանանք՝ գործ ունենք համազգային խնդրի հետ»,- նշել է Ավետ Ադոնցը։

Այսօր Հայաստանի ճակատագիրը որոշելու հարցում պետք է գործեն ոչ միայն ՀՀ-ի ներսում ապրող հայերը, այլև աշխարհի հայերը, խնդիրը այդչափ լուրջ է, եզրափակել է Ադոնցը։