ABCMEDIA
Դ’Արտանյանի ազգականը դիտորդ է Ռուսաստանի նախագահի ընտրություններում

Դ’Արտանյանի ազգականը դիտորդ է Ռուսաստանի նախագահի ընտրություններում

Ֆրանսիական հրացանակիրների հանրահայտ առաջնորդի տոհմի ներկայացուցիչ Էմերի Ֆրանսիս Անդրե Ֆիլիպ դե Մոնտեսկյու-Ֆեզանսակ դ’Արտանյանը դիտորդական առաքելություն է իրականացնում Ռուսաստանի նախագահական ընտրություններում, տեղեկացնում է РИА Новости-ն:

 

Նա սերում է ֆրանսիական ազնվական նույն տոհմից, որի անունը հանրահռչակվել է  ավագ Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» վեպի շնորհիվ: 81-ամյա  Մոնտեսկյու-Ֆեզանսակ դ’Արտանյանը Ֆրանսիայի թագավորական թիկնազորի աշխարհահռչակ կապիտան, շևալիե դ’Արտանյանի հեռավոր ազգականն է:

 

Քաղաքական գործունեության ընթացքում ժամանակակից դ’Արտանյանը եղել է Մարսան փոքրիկ քաղաքի ղեկավարը, ինչպես նաև Եվրախորհրդարանի (1989-1993) ու Ֆրանսիայի Սենատի (1998-2015) պատգամավոր։ Ֆրանսիայի արմատական ​​կուսակցության անդամ է։ Միջազգային դիտորդական առաքելություն կատարելու համար հրավեր է ստացել Ռուսաստանի Հանրային պալատից:

 

Դ’Արտանյանը նշել է, որ իր այցելած ընտրատեղամասերում խախտումներ չի արձանագրել: