«ԱՄՆ-ը, որը տարածաշրջանի երկիր չէ, իր գործողություններով ու հայտարարություններով
հարվածում է տարածաշրջանի երկրների տրանսպորտային անվտանգության ջանքերին․ ասված է
Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության մեջ, որն արվել է ի պատասխան ԱՄՆ պետքարտուղարի
օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հայտարարության։
«Ամերիկյան կողմին քաջ հայտնի է, որ Հայաստանի կողմից 2020 թվականի
Եռակողմ հայտարարության 9-րդ կետից բխող պարտավորությունների չկատարումը դրդել է Ադրբեջանին
որոշում կայացնել այլընտրանքային ճանապարհների կառուցման վերաբերյալ»,-ասել են Ադրբեջանի
ԱԳՆ-ից։
նշվում է նաև, որ հարևան պետությունների հետ կապի գծերի անցկացման
կարգի համաձայնությունը, այդ թվում՝ Իրանի հետ Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն
տանող երթուղու վերաբերյալ համաձայնագիրը, Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է։
«Այս ֆոնին Ադրբեջանը ևս մեկ անգամ հաստատում է, որ «3+2» ձևաչափը
(Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա-Ռուսաստան-Իրան) առաջնահերթություն է տարածաշրջանի անվտանգության
համար։ Այս ուղղությամբ ցանկացած մեկնաբանություն, որը խաթարում է խնդրո առարկա ջանքերը,
տեղին չէ»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։