ABCMEDIA
Վիետնամի նախագահը հրաժարական է տվել

Վիետնամի նախագահը հրաժարական է տվել

Վիետնամի կառավարությունը հայտնել է, որ երկրի Կոմունիստական կուսակցությունն ընդունել է նախագահ Վո Վան Թիոնգի հրաժարականը։ Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ հավելելով, որ քաղաքական վայրիվերումները կարող են վնասել օտարերկրյա ներդրողների վստահությունը երկրի նկատմամբ:

Կառավարության հայտարարության մեջ ասվում է, որ Թիոնգը խախտել է կուսակցության կանոնները՝ հավելելով, որ այդ «թերությունները բացասաբար են ազդել հասարակական կարծիքի վրա՝ ազդելով կուսակցության, պետության և անձամբ նրա հեղինակության վրա»։

Թիոնգը նախագահի պաշտոնը ստանձնել էր 2023 թվականին։ Վիետնամում նախագահը հիմնականում արարողակարգային դերակատարում ունի, սակայն երկրի գլխավոր չորս քաղաքական պաշտոնյաներից մեկն է։