ABCMEDIA
Ալիևի դիմաց կուռկուռի ձագ դարձողը «կառավարության գլուխ» արտահայտությունից նեղվել է, «Ադրբեջանի անշարժ գույքի գործակալ» բնորոշումից՝ ոչ․ Լևոն Քոչարյան

Ալիևի դիմաց կուռկուռի ձագ դարձողը «կառավարության գլուխ» արտահայտությունից նեղվել է, «Ադրբեջանի անշարժ գույքի գործակալ» բնորոշումից՝ ոչ․ Լևոն Քոչարյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն, անդրադառնալով այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ծագած վեճին, հատկանշական է համարել, որ Նիկոլ Փաշինյանը  նեղսրտել է իր կողմից ասված «կառավարության գլուխ» արտահայտությունից, իսկ մեկ այլ՝ «Ադրբեջանի անշարժ գույքի գործակալ» բնորոշումից վատ չի զգացել։

«Հատկանշական է, որ Ալիևի դիմացը կուռկուռի ձագ դարձողը «կառավարության գլուխ» արտահայտությունից նեղվել է, իսկ «Ադրբեջանի անշարժ գույքի գործակալ» բնորոշումից՝ ոչ»,- գրել է Լևոն Քոչարյանը: