ABCMEDIA
Երկրաշարժ Թուրքիայում և Ճապոնիայում․ միջազգային լրահոսն՝ ամփոփ

Երկրաշարժ Թուրքիայում և Ճապոնիայում․ միջազգային լրահոսն՝ ամփոփ

Թուրքիայի Յալովա նահանգում` Ստամբուլից մոտ 50 կմ հեռավորության վրա, 3,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ավերածությունների մասին տեղեկություններ չկան, հայտնել է երկրի Աղետների կառավարման վարչությունը։ Տոկիոյի մոտակայքում՝ Իբարակի պրեֆեկտուրայում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ամենաուժեղ ցնցումները զգացվել են նաև հարևան Տոչիգի և Սայտամա պրեֆեկտուրաներում, տեղեկացնում է Ճապոնիայի Գլխավոր օդերևութաբանական գործակալությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։