02 Հուլ
2025
20.4° c ԵՐԵՎԱՆ
12.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ջերմուկ տանող ճանապարհահատվածն ու Վարդենյաց լեռնանցքը փակ են

Ջերմուկ տանող ճանապարհահատվածն ու Վարդենյաց լեռնանցքը փակ են

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. այս մասին  տեղեկացնում է Փրկարար ծառայությունը:

 

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

 

Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածը տեղի ունեցած քարաթափման պատճառով երկկողմանի փակ է։

 

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ռազմագերիներ