ABCMEDIA
Հայաստանը տարածաշրջանային հաղորդակցությունների հետագա կոնֆիգուրացիայից դուրս մնալու ռիսկի է ենթարկում  իրեն․ Զախարովա

Հայաստանը տարածաշրջանային հաղորդակցությունների հետագա կոնֆիգուրացիայից դուրս մնալու ռիսկի է ենթարկում իրեն․ Զախարովա

Արևմուտքը
խանգարում է Հայաստանին՝ ավարտել տարածաշրջանային ենթակառուցվածքների  ապաշրջափակման գործընթացը։ Այս մասին ճեպազրույցի
ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

 «Եռակողմ աշխատանքային խմբի՝ հունիսի 12-ին
կայացած նիստում արձանագրվեց, որ բանակցություններում էական առաջընթաց կա։ Մասնավորապես,
ընդհանուր փոխըմբռնում էր ձևավորվել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության
վերականգնման շուրջ։ Բայց Հայաստանի ղեկավարությանը կրկին ինչ-որ բան խանգարեց ավարտին
հասցնել  թղթի վրա եղած պայմանավորվածությունները։
Մենք լավ գիտենք՝ ինչը խանգարեց․ Հայաստանի այժմյան ղեկավարության արևմտյան բարեկամների
«բարի խորհուրդները»,- ասել է Զախարովան։

Զախարովայի խոսքով՝ Արևմուտքը, փոխանակ աջակցի եռակողմ պայմանավորվածությունների իրագործմանը
և Բաքվի ու Երևանի հաշտեցմանը, տորպեդահարում է կարգավորման գործընթացում բոլոր «դրական
ձեռքբերումները»։

«Արդյունքում Հայաստանը, գործելով եռակողմ պայմանավորվածությունների շրջանակից դուրս
գտնվող ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ցուցումներով, մեր կարծիքով, տարածաշրջանային հաղորդակցությունների
հետագա կոնֆիգուրացիայից կտրվելու ռիսկի է ենթարկում ինքն իրեն»,- ասել է նա։