28 Սեպ
2024
18° c ԵՐԵՎԱՆ
9.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հրապարակվել է Գազայում զոհվածների և վիրավորների թիվը

Հրապարակվել է Գազայում զոհվածների և վիրավորների թիվը

Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության մեկնարկից ի վեր սպանված պաղեստինցիների թիվը գերազանցել է 32,5 հազարը, գրեթե 75 հազար մարդ վիրավորվել է։ Նման տվյալներ է հրապարակել Պաղեստինի առողջապահության նախարարությունը Telegram-ի իր պաշտոնական ալիքում։

«2023 թվականի հոկտեմբերից Գազայում իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 32.552-ի, վիրավորվել է առնվազն 74.980 մարդ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Առողջապահության նախարարությունը նշել է, որ «վերջին 24 ժամվա ընթացքում անկլավում մահացել է 62 մարդ, ևս 91-ը՝ վիրավորվել»։

Մահացածներից մի քանիսի մարմինները փլատակների տակ են, բժիշկներն ու շտապօգնության աշխատակիցները դեռ չեն կարողանում հասնել նրանց։