13 Դեկ
2024
1.3° c ԵՐԵՎԱՆ
-1.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
2023-ին ՀՀ-ից արտահանվել է 4,5 մլն կարատ ադամանդ՝ ՀՀ-ում մշակվածից 30 անգամ ավելի

2023-ին ՀՀ-ից արտահանվել է 4,5 մլն կարատ ադամանդ՝ ՀՀ-ում մշակվածից 30 անգամ ավելի

2023 և 2024 թվականների տնտեսական հրաշքի հիմքում ընկած է նաև Հայաստանից արտահանվող ադամանդի խոշոր ծավալները, որն աննախադեպ է՝ հաշվի առնելով վերջին 10 տարիների ցուցանիշները․ ABC economics հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Անդրադառնալով վիճակագրությանը՝ նա նշել է, որ 2023 թվականի ամբողջ ընթացում Հայաստանից արտահանվել է 4,5 միլիոն կարատ ադամանդ, որը բավական մեծ թիվ է։

«Ուշագրավ է, որ այս նույն ժամանակաշրջանում Հայաստանում ընդամենը մշակվել է 143 հազար կարատ ադամանդ, այսինքն՝ մոտ 30 անգամ քիչ։ Սա նշանակում է, որ ավելի շատ կարողացել ենք մենք արտահանել ադամանդ, քան մշակել, իսկ արտահանման երկրները հիմնականում արաբական երկրներն են, Հնդկաստանը, Չինաստանը և Եվրոպան։ Անշուշտ այս ադամանդը մերը չէ, հայկականը չէ, սա հիմնական վերարտահանվող ադամանդ է, որը գալիս է Ռուսաստանից և արտահանվում է այլ երկրներ»-ասել է Պարսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։