ABCMEDIA
Իսրայելը ռազմական հանցագործություններ է կատարում Գազայում․ Human Rights Watch

Իսրայելը ռազմական հանցագործություններ է կատարում Գազայում․ Human Rights Watch

Իսրայելի հարվածները
Գազայի հիվանդանոցների վրա, որոնք հանգեցնում են հարյուրավոր քաղաքացիական անձանց մահվան
և ավերածությունների, պետք է հետաքննվեն որպես ռազմական հանցագործություն: Այս մասին
հայտարարել է միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը։

Human Rights
Watch-ի ձևակերպմամբ՝ հիվանդանոցների, շտապ օգնության մեքենաների վրա Իսրայելի հարձակումները
ոչ մի արդարացում չունեն և հանդիսանում են միջազգային մարդասիրական իրավունքի խախտում։

Միջազգային իրավապաշտպան
կազմակերպությունը Իսրայելին կոչ է ուղղել անհապաղ դադարեցնել գրոհները բուժհաստատությունների
և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ, ապաշրջափակել Գազայի հատվածը, իսկ
շրջափակումը նույնպես դիտարկել որպես ռազմական հանցագործություն։