ABCMEDIA
«Crocus City Hall»-ում ահաբեկչության գործով կալանավորվել է 23-ամյա տաջիկ

«Crocus City Hall»-ում ահաբեկչության գործով կալանավորվել է 23-ամյա տաջիկ

«Crocus City Hall»-ում ահաբեկչության գործով անցնող 9-րդ մեղադրյալը կալանավորվել է։ Ըստ ՌԴ Քննչական կոմիտեի պնդումների՝ Նազրիմադ Լութֆուլոն ներգրավված է եղել հարձակման ենթադրյալ հեղինակներին ֆինանսավորելու սխեմայի մեջ։

Կալանավորվածը 23 տարեկան է, բնիկ Տաջիկստանից։ Ամուսնացած չէ, չունի քրեական անցյալ, ունի բարձրագույն կրթություն։ Նրան մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչական գործողություն» հոդվածով։

Հիշեցնենք, որ մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի «Crocus City Hall»-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ բռնկվել: Ահաբեկչության զոհ է դարձել մոտ 143 մարդ։