ABCMEDIA
Իսրայելցի զինվորականները գրավել են Պաղեստինի խորհրդարանը

Իսրայելցի զինվորականները գրավել են Պաղեստինի խորհրդարանը

Արդեն 39 օրն է` Մերձավոր Արևելքում մարտերը չեն դադարում։  Գազայում 35 հիվանդանոցից 20-ը դադարեցրել են աշխատանքը, մի մասն ամբողջությամբ ավերվել է։ Բուժհաստատությունները դադարել են գործել, քանի որ չկա վառելիք, ջուր և էլեկտրականություն։ Պաղեստինը ,կարծես, կրակն է ընկել իր իսկ սկսած պատերազմում։ Իսկ Իսրայելի համար միևնունն է՝ որտեղ ու ինչին է հարվածում։ Զոհերի թիվը Գազայում առնվազն 11500 է, ավելի քան 29 հազարը վիրավորվել է։