27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կսահմանվի երիտասարդի տարիքային նոր շեմ

Կսահմանվի երիտասարդի տարիքային նոր շեմ

 ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որն այս անգամ անցկացվել է արտագնա ձևաչափով՝ Դիլիջանի երիտասարդական կենտրոնում։

Նիստի օրակարգի առաջին հարցը՝ «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ մեր երկիրը երբեք չի ունեցել երիտասարդության ոլորտը կարգավորող օրենք, և Կառավարության ծրագրով առկա է նման օրենքի մշակման պարտավորություն:

Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ  օրենքի նախագծով սահմանվել է, որ երիտասարդ է համարվում 13-ից 30 տարեկան քաղաքացին՝ ընդգծելով, որ այդ հարցում հիմք է ընդունվել եվրոպական լավագույն փորձը։ Սահմանվել է նաև երիտասարդ ընտանիքը, որտեղ ամուսիններից առնվազն մեկը երիտասարդ է, և նրանց գումարային տարիքը չի գերազանցում 70-ը։

«Օրենքի նախագծով սահմանվել են մի շարք հասկացություններ՝ երիտասարդական աշխատանք և աշխատող, երիտկազմակերպություն, ոչ ֆորմալ խմբեր, աշակերտական և ուսանողական խորհուրդներ, ինչպես նաև երիտասարդական կազմակերպությունների միացյալ մարմին, որը հանդիսանում է դրանց ներկայացուցչական մարմինը, այդ թվում՝ միջազգային հարթակներում»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը և նշել, որ ըստ փոխնախարարի, փորձ է արվել տարբերակված մոտեցում ցուցաբերել՝ երիտասարդական կենտրոն, համայնքային երիտասարդական կենտրոն և երիտասարդական տարածք: