27 Հլս
2024
19.9° c ԵՐԵՎԱՆ
14.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանը ճնշում է գործադրում Հայաստանի իշխանությունների վրա, որպեսզի նրանք հրաժարվեն միջպետական հայցերից․ Սահակյան

Ադրբեջանը ճնշում է գործադրում Հայաստանի իշխանությունների վրա, որպեսզի նրանք հրաժարվեն միջպետական հայցերից․ Սահակյան

Ադրբեջանը հասկանալով, որ դատարանները և իրավական ձևակերպումները կարող են բեկումներ մտցնել այս գործընթացում և արգելափակել ադրբեջանական «ավարի» լեգիտիմացումը, սկսել է ճնշել ՀՀ իշխանություներին, որպեսզի նրանք հրաժարվեն միջպետական հայցերից. այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

«Այն մոտեցումը, որ Ադրբեջանն էլ կհրաժարվի ՀՀ-ի դեմ հայցերից, ամենևին էլ տեղին փաստարկ չէ, որովհետև մենք չունենք սիմետրիկ վիճակ։ Եթե երկկողմանի ագրեսիա լիներ, երկկողմանի հանցագործություններ, զավթումներ ու էթնիկ բնաջնջումներ լինեին և երկու կողմերը հավասար մոտեցում ցուցաբերեին, միգուցե սա ընդունելի կլիներ, բայց մենք ցանկանում ենք ոչ հավասար կարգավիճակում ունենալ հավասար լուծումներ, ինչը անխուսափելիորեն ծնելու է անարդարություն»,-ասել է նա և նշել, որ վնասները էական են լինելու, ուստի պետք է ձեռնպահ մնալ նման գործընթացներից։

Սիրանուշ Սահակյանը  նաև նշել է, որ կան միջազգային ատյաններ, որտեղ կարող է դիմել միայն պետությունը։

«Օրինակ՝ ՄԱԿ-ի միջազգային արտյաններում կողմ չեն կարող լինել անհատները և սա էապես ազդեցություն կունենա իրավական գործընթացների վրա։ Օրինակ՝ խտրականության ձևերի խնդիրներ անհատները չեն կարող ներկայացնել ՄԱԿ-ի դատարան»,-ասել է նա։