ABCMEDIA
Գոյ թատրոնի դերասանները նստացույց են սկսելու

Գոյ թատրոնի դերասանները նստացույց են սկսելու

«Գոյ» թատրոնի դերասանները դրսում են մնացել․ ներսից փակ է իրենց թատրոն տանող դուռը, իսկ դռանը փակցված է՝ աշխատակիցների մուտքը Սունդուկյանի անվան պետական թատրոնի դռնով, որը ևս փակ էր նրանց համար։ Սունդուկյանի փոխտնօրենի խոսքով՝ «Գոյի» անձնակազմը չի կարող ներս մտնել, որովհետև մուտքի քարտ չունի։ Ինչու՞ չունի մուտքի քարտ, դա չէ խնդիրը, այլ այն, թե ինչու՞ պետք է «Գոյը» միանա Սունդուկյան թատրոնին ու կանգնի նման խնդրի առաջ։

Ինչպե՞ս են արձագանքում հարցին «Գոյի» և Սունդուկյանի ներկայացուցիչները՝ արվեստագետները, ինչպե՞ս են տեսնում խնդրի կարգավորումը երկու տարբեր թատրոնների արվեստագետները, ի՞նչ է առաջարկում Գոյը, ինչ՝ Սունդուկյանը։ Մանրամասները՝ ռեպորտաժում։