ABCMEDIA
Ռուսաստանը Հայաստանից բացատրություններ է պահանջում

Ռուսաստանը Հայաստանից բացատրություններ է պահանջում

Պաշտոնական Մոսկվան Հայաստանից պարզաբանումներ ու որոշակի հարցերի պատասխաններ է պահանջում։ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան իր ճեպազրույցի ընթացքում մի քանի անգամ է անդրադարձել Հայաստանին։ Նա, մասնավորապես, անդրադարձել է Հայաստանում ԵՄ առաքելությանը, այն անվանելով ՆԱՏՕ֊ի առաքելություն։ Զախարովան անդրադարձել է նաև aրտգործնախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցին, որը նա տվել է արգենտինական պարբերականին։ Զախարովան հատկապես ուշադրություն էր  դարձրել Միրզոյանի մի հայտարարությանը։ Նախ Միրզոյանն ասել էր, որ իրենք Մոսկվայի հետ խոսում են տարբեր լեզուներով ու հիմա ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ ավելի խորը դաշնակցային հարաբերություններ ունեն, քան Ռուսաստանի։ Լրագրողը հարցրել էր, արդյոք սպասվո՞ւմ է դիվանագիտական հարաբերությունների խզում Ռուսաստանի հետ։ Միրզոյանը պատասխանել էր՝ ես չեմ կարող ապագան կանխագուշակել։

Մանրամասները՝ տեսանյութում։