20 Սեպ
2024
15.2° c ԵՐԵՎԱՆ
8.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելի ՊԲ կրակից Գազայի հատվածում 24 ժամում 38 պաղեստինցի է զոհվել

Իսրայելի ՊԲ կրակից Գազայի հատվածում 24 ժամում 38 պաղեստինցի է զոհվել

Գազայի հատվածի տարբեր շրջաններում Իսրայելի գնդակոծությունների հետևանքով վերջին 24 ժամվում զոհվել է առնվազն 38 խաղաղ բնակիչ, ևս 70-ը վիրավորվել է․ հայտնում է WAFA պաղեստինյան գործակալությունը։

Գազայի հատվածի կենտրոնական մասում գտնվող Նուսեյրաթ փախստականների ճամբարի տարածքում իսրայելական ավիահարվածների հետևանքով 6 խաղաղ բնակիչ է զոհվել, մի քանիսը վիրավորվել են։ Հարավում իսրայելական ինքնաթիռները թիրախ են դարձրել Նասր քաղաքի մի խումբ խաղաղ բնակիչների․ զոհվել է առնվազն մեկ խաղաղ բնակիչ, ևս մի քանիսը վիրավորվել են: Գազա քաղաքի Շուջայյա թաղամասում ռմբակոծված տան փլատակներից դուրս է բերվել 6 մարմին:

Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի սկզբից իսրայելական բանակի իրականացրած ռազմական գործողության զոհերի թիվն արդեն հասել է 33․175-ի։