ABCMEDIA
Ծանրամարտի աշխարհի գավաթ․ այսօր մրցահարթակ դուրս կգան Վարազդատ Լալայանը, Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը

Ծանրամարտի աշխարհի գավաթ․ այսօր մրցահարթակ դուրս կգան Վարազդատ Լալայանը, Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը

Թաիլանդի Պհուկետ քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում ապրիլի 11-ին պայքարի մեջ կմտնեն Հայաստանի վերջին երկու ներկայացուցիչները։ Եվրոպայի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանն ու փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը հանդես կգան գերծանր քաշային կարգում (+109 կգ)։

A խմբի պայքարը կմեկնարկի Երևանի ժամանակով 13:00-ից։ Երկամարտում Լալայանի և Մարտիրոսյանի նախնական հայտը 450 կգ է։

Մրցահարթակում կլինի նաև Հայաստանի թիմի նախկին առաջատար, այժմ Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը։