Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին
Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ գործընկերության մասին պայմանագիրը կարող է ստորագրվել առաջիկայում, որը նոր էջ կբացի Ռուսաստանի և Իրանի հարաբերություններում ․ այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը ՝ ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի հետ հանդիպումից հետո։
Զատուլինը նշել է, որ դեսպանի հետ բավականին շատ խնդիրներ, թեմաներ է քննարկել, այդ թվում՝ պայմանագրի կնքման հարցը։
«Երկու կողմերն էլ աշխատում են դրա վրա։ Եզրափակիչ դիտողությունները, ուղղումներն արդեն ներկայացվել են իրանական կողմին։ Իրանը հիմա ուսումնասիրում է դրանք: Կարծում եմ, որ մոտ ապագայում նման պայմանագիր կարող է ստորագրվել»,-ասել է Զատուլինը։
Ավելի վաղ Ռուսաստանում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել էր, որ Իրանի և ՌԴ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը կարող է ստորագրվել 2024 թվականին, ստորագրման վայրը կախված է երկրների ղեկավարների որոշումից: