26 Հլս
2024
19.8° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱԳՆ-ն հերքել է ՀՀ-ԱՄՆ-ԵՄ ռազմական համագործակցության մասին փաստաթղթի գոյությունը. անցած օրն՝ ամփոփ

ԱԳՆ-ն հերքել է ՀՀ-ԱՄՆ-ԵՄ ռազմական համագործակցության մասին փաստաթղթի գոյությունը. անցած օրն՝ ամփոփ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է ադրբեջանական մամուլում տարածված փաստաթուղթը, որն իբր Հայաստանը ԱՄՆ֊ն և ԵՄ֊ն ապրիլի 5-ին համաձայնեցրել են Բրյուսելում: «Իրականում Բրյուսելյան հանդիպումը Հայաստանի դիմակայունության ու տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին էր, ինչի շուրջ անտեղի աղմուկ է ստեղծվել, որը և չի համապատասխանում իրականությանը: Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել»,-հայտարարել են ԱԳՆ-ց: