27 Հլս
2024
19.8° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տավուշում իրավիճակը լարված է. գիշերը քաղաքացիները փակել են միջպետական ճանապարհը

Տավուշում իրավիճակը լարված է. գիշերը քաղաքացիները փակել են միջպետական ճանապարհը

Տավուշում գիշերն իրավիճակը լարված է եղել․ հարյուրավոր քաղաքացիներ միջպետական ճանապարհն են փակել Բաղանիսի և Կիրանցի հատվածում։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։

«Մարդիկ են հավաքվել Բաղանիսից, Ոսկեպարից, Կիրանցից, Բարեկամավանից, Կոթիից, Դիլիջանից, Իջևանից և Տավուշի այլ բնակավայրերից։

Հավաքվածները պնդում են, որ միակողմանի զիջումներով ՀՀ և ԱՀ սահմանազատման և սահմանագծման գործընթացն ապօրինի է։

Առանց սահմանազատման և սահմանագծման սկզբունքների շուրջ վերջնական և համալիր համաձայնության ու փոխադարձության սկզբունքի պահպանման` հատվածական սահմանազատումն ու սահմանագծումը ամբողջությամբ բխում է Ադրբեջանի շահերից։

Պահանջում են․ սահմանազատումը և սահմանագծումը պետք է լինի համալիր, փաթեթային՝ որոշակի սահմանված սկզբունքներով՝ ՀՀ օրենքների և միջազգային պայմանագրերի համաձայն։

Միջպետական ճանապարհը փակողները պնդում են՝ զիջելու տեղ չունենք, կմնանք որքան որ պահանջվի», – ասվում է շարժման էջում հրապարակված գրառման մեջ։