ABCMEDIA
Վրաստանը ողջունում է սահմանազատման հարցում Հայաստանի և Ադրբեջանի ձեռք բերած պայմանավորվածությունները

Վրաստանը ողջունում է սահմանազատման հարցում Հայաստանի և Ադրբեջանի ձեռք բերած պայմանավորվածությունները

Վրաստանը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի կողմից ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման գործընթաց սկսելու վերաբերյալ։ Այս մասին ասվում է Վրաստանի ԱԳՆ X-ի միկրոբլոգում տեղադրված հաղորդագրության մեջ։

«Վրաստանը շահագրգռված է տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովմամբ և վերահաստատում է իր ամուր հանձնառությունը՝ նպաստելու երկու հարևան երկրների միջև խաղաղության և վստահության կառուցման գործընթացին»,- ասվում է հաղորդագրության մեջ։