24 Նոյ
2024
6.1° c ԵՐԵՎԱՆ
2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հետաքննել  ոստիկանների կողմից օրինաչափություն դարձած անմարդկային վերաբերմունքի դրսևորումները․ Freedom House

Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հետաքննել ոստիկանների կողմից օրինաչափություն դարձած անմարդկային վերաբերմունքի դրսևորումները․ Freedom House

Մեզ անհանգստացնում է Հայաստանում ոստիկանական բռնությունների մասին աճող հաղորդումները։ Այս մասին ասվում է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության X-ի միկրոբլոգում արված հայտարարության մեջ։

«Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հետաքննել օրինաչափություն դարձած ավելորդ ուժի և անմարդկային վերաբերմունքի այս դրսևորումը և աշխատել քաղաքացիական հասարակության հետ՝ խթանելու և իրականացնելու իմաստալից բարեփոխումներ», – ասվում է հաղորդագրության մեջ: