ABCMEDIA
Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագիրքը նման բովանդակությամբ չի կարելի դասավանդել. ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ

Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագիրքը նման բովանդակությամբ չի կարելի դասավանդել. ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ

ՀՀ ԳԱԱ Պատմության
ինստիտուտն այսօր հրապարակել է 31 էջանոց կարծիք, որտեղ մատնացույց են արվում դասագրքում
տեղ գտած բազմաթիվ բովանդակային սխալներ: Հրապարակված նյութում մանրամասն ներկայացված
է նաև դասագրքի անհաջող մեթոդաբանական հենքը:

«Հաշվի առնելով վերոնշյալը՝
կարծում ենք, որ դասագիրքն ունի վերանայման կարիք և նման բովանդակությամբ չի կարելի
դասավանդել դպրոցում»։

Նման կարծիք են արտահայտել
նաև 19 անվանի հայ գիտնականներ:

Հայոց պատմության»
7-րդ դասարանի դասագրքի վերաբերյալ արդեն գիտական-ակադեմիական շրջանակների կողմից հրապարակվել
է ավելի քան 60 էջանոց բացասական կարծիք: