ABCMEDIA
Տավուշցիների վճռականությունն ուժ է տալիս․ Դավիթ Սահակյանց

Տավուշցիների վճռականությունն ուժ է տալիս․ Դավիթ Սահակյանց

Շատ ոգևորող է պայքարը իրականում, այն տրամադրությունը, որոնք տիրում են այստեղ և Ոսկեպարում նախորդ օրերին, խոսում վճռականության մասին․ Կիրանցում  ABC media-ի հետ զրույցում ասել է ռեժիսոր Դավիթ Սահակյանցը։

«Տավուշցիների վճռականությունը մեզ է ուժ տալիս։ Ուժ է տալիս այն մարդկանց, ովքեր Տավուշից հեռու են։ Ամեն անգամ այստեղ գալով՝ տեսնում ես, որ իրականում նոր թափ է առնում այս պայքարը և հզորանում է։ Ես այդպիսի տպավորություն եմ ստանում, դրա համար եմ այստեղ, որովհետև զգում եմ, որ հույսս ավելին է, որ այս պայքարը զարգացումներ կստանա»,- ասել է նա։

Հարցին՝ արդյոք խաղաղության նախապայմաններ տեսնո՞ւմ է, և հնարավո՞ր է արդյոք այս հարևանների հետ հաշտ ու համերաշխ ապրել, Սահակյանցը պատասխանել է․ «Ես համոզված եմ, որ դա հնարավոր չէ, առհասարակ հնարավոր չէ նման արնախում հասարակությունների հետ նորմալ գոյատևում, մանավանդ այն պայմաններում, որոնք ձևավորվեցին 44-օրյա պատերազմից հետո, այսինքն՝ այն կարգավիճակը, որում հայտնվեցինք մենք՝ ստորացված, նսեմացած։ Մենք միմիայն նոր ախորժակներ ենք արթնացնում թշնամու մոտ, այս պայմաններում ես խաղաղության չեմ հավատում։ Ցավոք սրտի, մենք ոչ էլ հնարավորություն ունենք որևէ պայման առաջ քաշելու, բոլորն արվում է մեր փոխարեն, բոլոր որոշումները կայացվում են մեր փոխարեն, մենք այսօր որևէ դերակատարում չունենք։ Այսօր դարձել ենք ֆիգուրներ որոնց շարժում են ինչպես որ կկամենան, ցավոք սրտի, այդ ֆիգուրները շարժվում են թշնամու ձեռքով՝ թե՛ ներքին, թե՛ դրսի»։

Մանրամասները՝ տեսանյութում։