
Վրաստանի խորհրդարանի և կառավարության մոտ ուժայիններ են մոբիլիզացվել
Վրաստանի խորհրդարանն այսօր՝ մայիսի 1-ին, շարունակում է «գործակալների մասին» օրինագծի երկրորդ ընթերցումը, որից հետո, հավանաբար կսկսվի քվեարկությունը: Այս մասին տեղեկացնում է վրացական «Ֆորմուլա» լրատվականը։
Այս պահի դրությամբ խորհրդարանի և կառավարության շենքի հարակից տարածքում մեծ թվով ոստիկանության աշխատակիցներ են մոբիլիզացված:
Խորհրդարանի ետնամասում այսօր ժամը 17:00-ից մեկնարկել է բողոքի հերթական ցույցը՝ ընդդեմ «օտարերկրյա գործակալների մասին օրինագծի»։
Երեկ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել 63 քաղաքացու։