ABCMEDIA
Բլինքենը Երուսաղեմում հանդիպել է Նեթանյահուի հետ

Բլինքենը Երուսաղեմում հանդիպել է Նեթանյահուի հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Երուսաղեմում հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, զուգահեռաբար էլ Կահիրեում  շարունակվում են բանացկությունները իսրայելա-պաղեստինյան պատերազմում զինադադարի մանրամասների շուրջ, տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը։

Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն ասել է, որ Բլինկենը «ընդգծել է, որ հենց ՀԱՄԱՍ-ն է կանգնած հրադադարի ճանապարհին»։

ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը Նեթանյահուին ասել է, որ ԱՄՆ-ը դեմ է Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի վրա ցամաքային հարձակման Իսրայելի առաջնորդի կոչին: Իսրայելը պնդում է, որ այնտեղ ՀԱՄԱՍ-ի զինյալների չորս գումարտակ կա, որոնք նա ծրագրում է ոչնչացնել։

«Մենք չենք կարող և չենք աջակցելու Ռաֆահում խոշոր ռազմական գործողությանը առանց արդյունավետ ծրագրի, որը կապահովի խաղաղ բնակիչները անվտանգությունը, իսկ մինչ այժմ մենք նման ծրագիր չենք տեսել», – ասել է Բլինքենը Իսրայելական Աշդոդում կայացած մամուլի ասուլիսում: