27 Հլս
2024
28.2° c ԵՐԵՎԱՆ
17.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այս գործընթացն անգամ տեսականորեն կանգնեցնել չի լինելու, որովհետև օրակարգն արհեստական չէ. Սուրեն Պետրոսյան

Այս գործընթացն անգամ տեսականորեն կանգնեցնել չի լինելու, որովհետև օրակարգն արհեստական չէ. Սուրեն Պետրոսյան

Բոլորի համար սա յուրատեսակ հնարավորություն է` հաղթահարելու և դուրս գալու ստորացման վիճակից։ Այս ամենը պատվի, արժանապատվության և հողի մասին է. այս մասին ABC mediaի հետ զրույցում ասել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը՝ անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման պայքարին։
 
«Մենք անընդհատ մարդկանց տալիս ենք խաղաղության օրակարգ, բայց դա իշխանության կողմից տրված հերթական սուտն է։ Այն, ինչ իրենք անում են, խաղաղության հետ ընդհանրապես աղերս չունի։ Դա անօգնականության և նվաստացման օրակարգն է, անընդհատ ճնշված լինելու օրակարգ է»,-նշել է Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ թշնամու առաջ միշտ խոնարհվում են, ծնկում են, փոխարենը գալիս են ու սեփական ժողովրդին ջարդում, ճնշում են։