27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մենք հայրենիքն իրենց արյան գնով պահած տղաներին պարտք ենք. «Որդիների կանչ» ՀԿ անդամ

Մենք հայրենիքն իրենց արյան գնով պահած տղաներին պարտք ենք. «Որդիների կանչ» ՀԿ անդամ

Մենք պարտք ենք, մեր տղաներին ենք պարտք, պարտք ենք մեր հայրենիքը, այն հայրենիքը, որն իրենք պահեցին արյան գնով, որը հետո խելոքները, մեր, այսպես ասած, վերնախավը հանձնեց թշնամուն. այս մասին ABC media-ի հետ զրույցում ասել «Որդիների կանչ» ՀԿ անդամ Աննա Մկրտչյանը։

44-օրյա պատերազմին որդուն կորցրած ծնողի խոսքով՝ Արցախից հետո հերթը հասել է Տավուշ աշխարհին, ծվեն-ծվեն են անում մեր հայրենիքը։

«Ինչպե՞ս կարող ենք մենք անտարբեր մնալ այս ամենի հանդեպ։ Մենք հայրենիք ունենք փրկելու, մեր տղաները իրենց արյան գնով պահեցին, մենք էլ պարտավոր ենք պահել, իրենց գործը շարունակել։ Սա գոյության խնդիր է, լինել-չլինելու պայքար է»,-հայտարարել է նա։

Հերոսի մայրը մեծ ակնկալիքներ ունի այս պայքարից, հավատում է, որ կհաջողի այն։

«Կլինե՞նք մենք որպես ազգ, կշարունակենք գոյատևե՞լ, կմնա՞ Հայաստանը, թե՝ չէ։ Ովքեր հիմա տանը նստած են, նայում են այս երթը զուտ հետաքրքրության համար, դրա փոխարեն ճիշտ կլինի միանան։ Եթե այսօր Կիրանցի ու Ոսկեպարի սահմաններն են սահմանագծում-սահմանազատում անում, որն իրականում այդպես չէ, վաղը դա հասնելու է Երևան»,-ասել է նա։