ABCMEDIA
Փոխհրաձգություն՝ Ղրղզա-տաջիկական սահմանին․ միջազգային լրահոսն՝ ամփոփ

Փոխհրաձգություն՝ Ղրղզա-տաջիկական սահմանին․ միջազգային լրահոսն՝ ամփոփ

Ղրղզա-տաջիկական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել Տաջիկստանի բնակիչների և Ղրղզստանի սահմանապահների միջև․ այս մասին հայտնել է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային ծառայություն։

« Բատկենի շրջանի Լեյլեքի շրջանի Ակ-Բոսոգո գյուղի մոտ (Ղրղզստան), Ղրղզստանի սահմանապահը նկատել է Տաջիկստանի քաղաքացիների՝ հովիվների, որոնք արածեցնելիս են եղել իրենց անասունները Ղրղզստանի տարածքում՝ պետական սահմանային գծից 250-300 մ հեռավորության վրա»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Տաջիկստանի քաղաքացիներն անտեսել են սահմանապահների՝ Ղրղզստանի տարածքը լքելու պահանջը, ավելին՝ սկսել են քարեր նետել զինվորականների ուղղությամբ։