ABCMEDIA
Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի զորահանդեսը

Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի զորահանդեսը

Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկեց գլխավոր զորահանդեսը` ի պատիվ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 79-րդ տարեդարձի, տեղեկացնում է Известия-ն։

Երթին մասնակցում է ավելի քան 9 հազար մարդ և ավելի քան 70 միավոր տեխնիկա, ինչպես նաև երկու ավիացիոն խումբ։

Գլխավոր զորահանդեսին մասնակցում են մի շարք երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Կուբայի նախագահ Միգել Դիազ-Կանելը, Լաոսի ղեկավար Թհոնգլուն Սիսուլին, Գվինեա-Բիսաուի ղեկավար Ումարու Սիսոկու Էմբալոն և Ուզբեկստանի նաագահ Շավքաթ Միրզիյոևը: