ABCMEDIA
Միասին լինելու պարագայում ամեն բան ստացվելու է. Մենուա Սողոմոնյան

Միասին լինելու պարագայում ամեն բան ստացվելու է. Մենուա Սողոմոնյան

Մենք կարող ենք մեր հավաքական, միասնական կամքը վերածել կարողության. այս մասին ABC media-ի հետ զրույցում ասել է «Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը։

«Բոլորն էլ չեն ցանկանում նվաստացած ապրել, ուզում են ունենալ ուժեղ պետություն, արժանապատիվ հասարակություն, բոլորն էլ ուզում են Արցախի վերադարձը, բայց մարդիկ իրենց մեջ պարփակված մենակ են մնացել և հաջողությանը չեն հավատում։ Կա կարիք, որ շատ մարդիկ դուրս գան․ նայեն իրար աչքերի մեջ ու տեսնեն՝ ինչքան շատ մարդիկ կան, որ նույն բանն են ուզում, և դրանից մարդիկ միմյանց ուժը զգան ու լցվեն վճռականությամբ։ Ես համոզված եմ, որ այս բացառիկ շարժումը հայ ժողովրդի հավաքական կամքը վերածելու է կարողության, և մենք լինելու ենք ուժեղ»,- ասել է Սողոմոնյանը՝ հավելելով, որ դրվելու է արժանապատիվ, կենսունակ պետություն ստեղծելու սկիզբը:

«Այդ աշխատանքը երկարատև է, այդ աշխատանքը մեծ ջանքեր, մեծ նվիրում է պահանջում։ Յուրաքանչյուր մարդուց պահանջում է իր անձից, իր ընտանիքից, իր ընկերական շրջապատից, իր կոլեգիալ միջավայրից անդին հանձնառություններ, որ յուրաքանչյուր մարդ մի կողմ դնի իր կենցաղն, իր անձնականը, իր կարիերան։ Այդ նվիրման պարագայում, ճանապարհը կլինի, իհարկե դժվար, երկար, բայց հաստատ կհաջողի։ Սա սկիզբն է լինելու, այս երթի միջոցով, այս շարժման միջոցով մենք ընդամենը մեր հայրենակիցներին ներշնչելու ենք, որ բոլորս միասին լինելու պարագայում ամեն բան էլ ստացվելու է։ Մեր ազգն ապացուցել է, որ կարողանում է հրաշքներ գործել, և ես հավատում եմ այդ հրաշքներին»,-ասել է նա։