ABCMEDIA
Իրավիճակը բավականին լուրջ է, իսկ անխոցելի Բագրատ Սրբազանի բողոքի շարժման վերջնական նպատակը մեկը՝  Փաշինյանի հրաժարականը․ միջազգային մամուլ

Իրավիճակը բավականին լուրջ է, իսկ անխոցելի Բագրատ Սրբազանի բողոքի շարժման վերջնական նպատակը մեկը՝ Փաշինյանի հրաժարականը․ միջազգային մամուլ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժվար թե կամավոր հրաժարական տա Երևանում հակակառավարական ցույցերի ֆոնին․ Lenta.ru-ի հետ զրույցում նշել է փորձագետ Անդրեյ Արեշևը։

«Ամեն ինչ կախված է ցուցարարների վճռականությունից և նրանից, թե որքանով են նրանք կազմակերպված, որքանով են պատրաստ հետևել ուրվագծված նպատակներին», – նշել է փորձագետը։ Նրա կարծիքով՝ իրավիճակը բավականին լուրջ է, սակայն չի կարելի թերագնահատել ուժային ռեսուրսն ու արտաքին աջակցությունը, որը ցուցաբերվում է Փաշինյանին։ Արեշևի խոսքով՝ կարևորն այն է, թե արդյո՞ք ձևավորվող բողոքի շարժումը կկարողանա որևէ կառուցողական այլընտրանք առաջարկել Ադրբեջանի և Թուրքիայի բոլոր պահանջների բավարարման կուրսին, որոնք այժմ պաշտպանում և հետևողականորեն իրականացնում են Փաշինյանն ու իր կառավարությունը։

«Միասնություն» շարժման առաջնորդ Արման Վարդանյանն «EADaily»-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ բողոքի շարժման վերջնական նպատակը Փաշինյանի հեռանալն է, իսկ ժողովուրդը արտահերթ ընտրությունների միջոցով կձևավորի նոր հայրենասիրական և պրոֆեսիոնալ իշխանություն։

«Ավելի քան վստահ եմ, որ Բագրատ Սրբազանը դարձել է անխոցելի։ Նրան վարկաբեկելու բազմաթիվ անհաջող փորձերը հանգեցրել են նրան, որ նա ձեռք է բերել անձեռնմխելիություն և նույնիսկ այն փոխանցել ամբողջ ժողովրդական շարժմանը։ Իսկ երբ իշխանություններն առաջ են քաշում իրենց անհեթեթ տեսությունները «հետախուզական ցանցի» մասին, հարց է առաջանում՝ տղերք, ո՞ւմ գործակալներն եք, ո՞ր երկրին եք ծառայում։ Սա առաջինն է, և երկրորդը, եթե իշխանություններն այս ամենին այդքան լուրջ են վերաբերվել, թող դուրս գան և բաց երկխոսություն վարեն ժողովրդի հետ», – նշել է Վարդանյանը՝ հավելելով, որ եթե Փաշինյանն ու իր թիմը գոնե նվազագույն ինտելեկտ, բարոյականություն ու մի փոքր էլ հայրենասիրություն ունենային, պետք է ինքնակամ հրաժարվեին իշխանությունից ու հրաժարական տային։ Նրա խոսքով՝ միջին հաշվով ժողովրդի 70-80%-ը համաձայն է շարժման գաղափարներին և նպատակներին։