ABCMEDIA
Ես կայացրել եմ իմ որոշումը՝ միանում եմ Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլին և գործադուլին․  Գևորգ Թամամյան

Ես կայացրել եմ իմ որոշումը՝ միանում եմ Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլին և գործադուլին․ Գևորգ Թամամյան

Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, ԵՊԲՀ արյունաբանության և մանկական ուռուցքաբանության ամբիոնի վարիչ, Իմունաուռուցքաբանության հետազոտական կենտրոնի տնօրեն, Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական աշխարհամասի ընտրված նախագահ, Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի ընտրված նախագահ Գևորգ Թամամյանը միացել է «Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնությանը։

«Ես կայացրել եմ իմ որոշումը․ Միանում եմ Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլին և գործադուլին` օգտագործելով իմ սահմանադրական իրավունքը։ Իմ պարտականությունները, պատշաճ կերպով, ժամանակավորապես կփոխանցվի համապատասխան անհատներին։ Անհրաժեշտության դեպքում, հասանելի եմ ցանկացած պացիենտի համար, գիշեր թե ցերեկ, ինչպես որ միշտ է եղել։

Սրբազանն իմ ճանաչած ազնվագույն և ամենապայծառ անհատներից է, Մարդ ումից լույս ու բարություն է ճառագում, եւ լույսը հաղթելու է խավարին։

Կոչեր չեմ անում, որովհետեւ ամեն մարդն ինքը պետք է կայացնի իր որոշումը։

Ինձ համար Հայաստանի Հանրապետությունը գերագույն արժեք է, եւ ես համոզված եմ, որ Սրբազանի ղեկավարած շարժումը բերելու է մեր պետականությունը նոր վերելքի»,- գրել է Թամամյանը։