Միշուստինը Պետդումայի հաստատմանն է ներկայացրել ՌԴ նոր կառավարության կազմը
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Պետդումայի հաստատմանն է ներկայացրել ՌԴ կառավարության նոր կազմը․ տեղեկացնում է РИА Новости-ն։
ՌԴ կառավարության նախկին կազմը հրաժարական էր տվել Վլադիմիր Պուտինի՝ Ռուսաստանի նախագահի պաշտոնը ստանձնելու պահին:
ՌԴ վարչապետը կունենա 10 տեղակալ, այդ թվում՝ առաջին փոխվարչապետ։
Խորհրդարանի ստորին պալատը թեկնածությունների վերաբերյալ որոշումներ է կայացնում ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում, ինչից հետո բոլոր նշանակումները պետք է հաստատվեն նախագահի կողմից։