11 Դեկ
2024
4.5° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ոստիկանները երթևեկության մեջ գտնվող քաղաքացուն բերման ենթարկեցին ու տարան անհանյտ ուղղությամբ. պատգամավոր

Ոստիկանները երթևեկության մեջ գտնվող քաղաքացուն բերման ենթարկեցին ու տարան անհանյտ ուղղությամբ. պատգամավոր

Ոստիկանները առանց պատճառի երթևեկության մեջ գտնվող քաղաքացուն մեքենայից հանեցին, ուժ գործադրելով տեղափոխեցին ավտոմեքենա։ Այսօր անհնազանդության ակցիաներից մեկի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Առանց հիմնավորման, առանց ինչ-որ բան ասելու, ուժով քաղաքացուն նստեցրին մեքենա ու տարան անհայտ ուղղությամբ։ Այսպիսով ոստիկանները Նիկոլ Փաշինյան ցույց են տալիս իրենց հավատարմությունը»,- ասել է Խաչատրյան։

Հիշեցնենք՝ այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների՝ անհնազանդության ակցիաների երկրորդ օրն է։

Շարժման սկիզբը դրվել էր մայիսի 4-ին Տավուշի մարզի Կիրանց գյուղից։ Երթով այն հասել է Երևան։