19 Հլս
2024
20.2° c ԵՐԵՎԱՆ
14.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վրաստանի խորհրդարանը «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը ուղարկել է երկրի նախագահին

Վրաստանի խորհրդարանը «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը ուղարկել է երկրի նախագահին

Վրաստանի խորհրդարանը «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» («գործակալների մասին օրենք») օրինագիծը նախագահին է ուղարկվել մայիսի 14-ին, երրորդ՝ վերջնական քվեարկությունից հետո։ Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի վրացալեզու ծառայությունը։

Առայժմ նախագահի վարչակազմից չեն հայտնել՝  Զուրաբիշվիլին ընդունե՞լ է օրինագիծը, թե՞ ոչ։

Օրենքն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է նախագահի ստորագրությունը: Հայտնի է, որ Զուրաբիշվիլին մտադիր է վետո դնել այս օրենքի վրա։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ունի վետոն հաղթահարելու ռեսուրսներ: Նախագահը երկու շաբաթ ժամանակ ունի փաստաթուղթը ստորագրելու կամ դրա վրա վետո դնելու համար։

Սահմանադրությամբ սահմանված չէ, թե որքան ժամանակ խորհրդարանը պետք է քննարկի նախագահի կողմից դրված վետոյի դրդապատճառները։ Նախագահի վետոն հաղթահարելու համար խորհրդարանից պահանջում է ճիշտ այնքան ձայն, որքան օրինագծի ընդունման ժամանակ է եղել: