11 Դեկ
2024
-0.4° c ԵՐԵՎԱՆ
1.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ի՞նչ աստիճանի լկտի պիտի լինես, որ հոգևորականի զգեստը «դեյրա» անվանես և ականջին հայհոյես․ Արման Թաթոյանը՝ ԿԳՄՍ փոխնախարարին

Ի՞նչ աստիճանի լկտի պիտի լինես, որ հոգևորականի զգեստը «դեյրա» անվանես և ականջին հայհոյես․ Արման Թաթոյանը՝ ԿԳՄՍ փոխնախարարին

«Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է ԿԳՄՍ փոխնախարարի պահվածքին։

«Հոգևորականի զգեստը «դերյա» անվանած ու հոգևորականին ականջին հայհոյած ԿԳՄՍ փոխնախարար` ի՞նչ աստիճան լկտի պետք է լինես, որ Սուրբ Եկեղեցու հոգևորականի զգեստը անվանես դերյա ու ականջին հայհոյես` լինելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար:

Այսպես է լինում, երբ խուլիգանները զբաղեցնում են պետական, այն էլ՝ բարձրաստիճան պաշտոններ»,-գրել է Թաթոյանը: