26 Դեկ
2024
0.8° c ԵՐԵՎԱՆ
3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է ուղարկել աղետից տուժած Լոռու մարզի քաղաքացիներին

Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է ուղարկել աղետից տուժած Լոռու մարզի քաղաքացիներին

Վերջերս հայ-իրանական սահմանը հատեցին իրանական Կարմիր մահիկի մարդասիրական օգնությամբ բեռնված բեռնատարները․ տեղեկացնում է Հայկական Կարմիր խաչի ընկերությունը։

«Իրանի Կարմիր մահիկը, լինելով Հայկական Կարմիր խաչի ընկերության գործընկերը, աջակցություն է առաջարկել տարերային աղետից տուժած Լոռու մարզի քաղաքացիներին:

Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն:

Երևանում բեռնատարները կդիմավորեն Իրանի դեսպանատան և Կարմիր մահիկի ներկայացուցիչները, ինչպես նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանը», – ասվում է Հայկական Կարմիր խաչի ընկերության հաղորդագրության մեջ։