28 Սեպ
2024
25.1° c ԵՐԵՎԱՆ
16.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իշխանությունը առաջնորդվում է մի քարտեզով, որը հիմք կարող է դառնալ միայն Տավուշի համար, իսկ մնացած բնակավայրերի ճակատագիրն անհայտ է. Տիգրան Աբրահամյան

Իշխանությունը առաջնորդվում է մի քարտեզով, որը հիմք կարող է դառնալ միայն Տավուշի համար, իսկ մնացած բնակավայրերի ճակատագիրն անհայտ է. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը խոսել է Տավուշում սահմանազատման և սահմանագծման պատճառով ստեղծված վիճակին։

«Իշխանության սկսած ապօրինի գործընթացի արդյունքում բանակային կորպուսի մի էական հատված, որը ունի նաև ռազմավարական նշանակություն, փոխարինվել է ԱԱԾ սահմանապահ զորքերով։ Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը այդ հատվածում 2018-2019 թվականներին ամբողջությամբ սահմանապահ զորքեր էր տեղակայել։ Իսկ Արդբեջանի սահմանապահ զորքերը իրենց սպառազինությամբ,պոտենցիալով մարտունակության ավելի բարձր աստիճանի վրա են», – ասել է պատգամավորը։

Աբրահամյանը նշել է՝ խնդիր է նաև այն, որ ամբողջական մոտեցում չկա սահմանային ճշգրտության վերաբերյալ։ Ըստ պատգամավորի, իշխանությունը առաջնորդվում է մի քարտեզով, որը հիմք կարող է դառնալ միայն Տավուշի մասով, իսկ թե ինչ է լինելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում գտնվող այլ բնակավայրերի հետ հայտնի չէ։

«Այդ ամենի մասին կարելի է միայն կռահել, հատկապես այն դեպքում, երբ Ադրբեջանն առիթը բաց չի թողնում այդ ամենի մասին խոսելու՝ ասելով, որ տարբեր ուղղություններով, տարբեր քարտեզներ են դիտարկում»,- ասել է ԱԺ ընդդիմադիր խմբակցությանը քարտողարը։