Ռուսական ՍՈւ-34 ինքնաթիռ է կործանվել
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ՍՈւ-34 ինքնաթիռը կործանվել է Հյուսիսային Օսիայի լեռներում․ այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
«Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի Հանրապետությունում ռուսական օդատիեզերական ուժերի ՍՈւ-34 ինքնաթիռը կործանվել է հերթական պլանային թռիչքի ժամանակ, անձնակազմի անդամները զոհվել են»,- հայտնում են գերատեսչությունից։
Ինքնաթիռի կործանման նախնական պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել։