ABCMEDIA
Խցանումները՝ Երևանի անբաժանելի մաս․ վարորդները դժգոհում են

Խցանումները՝ Երևանի անբաժանելի մաս․ վարորդները դժգոհում են

Երևանն ունի նոր ղեկավարներ, բայց խնդիրները կարծես անսահման են ու չլուծվող։ Մայրաքաղաքի ամենախոշոր խնդիրը շարունակում է մնալ խցանումը։ Դրա պատճառներն էլ տարբեր են․ վատ ասֆալտ, մեծ փոսեր, լուսացույցներ, օրը ցերեկով ճանապարհանշինարարական աշխատանքներ և այլն։  

Ժամեր տևող և մի քանի մետրի հասնող խցանումները նյարդայնացնում են նաև վարորդներին։ Մարդիկ աշխատանքից, դասից ուշանում են, վարորդները ժամեր շարունակ ճանապարհներին են։ Եվ  սա այն դեպքում, երբ Երևանը չափսերով մեծ քաղաք չէ։ 

Վարորդները պնդում են` խնդիրը քաղաքի ակտիվ ժամերին շինարարական աշխատանքներն  են: 

«Ավելի լավ է փոսերը մնան, քան ժամերով խցանման մեջ կանգնենք»,-դժգոհում են վարորդները։ 

Ասում  են՝ թող շինարարական աշխատանքները անեն գիշերային ժամերին, որ որևէ մեկին նեղություն չտան։ 

Մայրաքաղաքում կան նոր և հարմարավետ ավտոբուսներ, բայց երթևեկությունը չի կարգավորվում։ Խնդիրների մասին արդեն տևական ժամանակ է բարձրաձայնում են հասարակության տարբեր շերտեր, բայց լուծումներ չկան։