ABCMEDIA
Պուտինի ասուլիսը․ առանց նորությունների, բայց հումորով

Պուտինի ասուլիսը․ առանց նորությունների, բայց հումորով

Եթե փորձենք կարճ նկարագրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի տարեվերջյան՝ ավելի քան 4 ժամ տևած ասուլիսը, այն կարելի է նկարագրել այսպես՝ «առանց նորությունների ու անակնկալների»։ Ամբողջ ասուլիսի ընթացքում ամենաշատ կրկվող արտահայտություններն էին՝ «նորից եմ կրկնում», «այս մասին նախկինում արդեն խոսել եմ», «մենք դա արդեն քննարկել ենք» և այլն։ Փոխարենն ամբողջ ասուլիսի ընթացքում գեթ մեկ անգամ նույնիսկ չհիշատակեց Վլադիմիր Զելենսկու անունը։ Նրան անվանում էր Ուկրաինայի ղեկավար և այլն։ Պուտինն անդրադարձավ նաև ՀՀ-ի հետ հարաբերություններին։ Մանրամասները` ռեպորտաժում։