13 Հլս
2024
27.1° c ԵՐԵՎԱՆ
18.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կարող է դառնալ Բելգիայի արտգործնախարար. Politico

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կարող է դառնալ Բելգիայի արտգործնախարար. Politico

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը իր ներկայիս պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո կարող է դառնալ Բելգիայի արտաքին գործերի, եվրոպական գործերի և արտաքին առևտրի և դաշնային մշակութային հաստատությունների հաջորդ նախարարը․ գրում է Politico-ի եվրոպական ծառայությունը՝ հղում տալով Բե;գիայում անանուն աղբյուրների։

Աղբյուրների համաձայն՝ Միշելի նշանակումը Բելգիայի նոր արտգործնախարարի պաշտոնում չի կարելի բացառել՝ հաշվի առնելով նրա աշխատանքային փորձը՝ որպես երկրի վարչապետ և Եվրոպական խորհրդի նախագահ։ Բացի այդ, «Ռեֆորմիստների շարժում» կուսակցությունը, որի անդամ է Միշելը, բարձր արդյունքներ է ցույց տվել Բելգիայի ֆրանսախոս հատվածի ընտրություններում։ Դրա շնորհիվ այն կարող է հավակնել մի քանի պաշտոնների Բելգիայի կառավարությունում, այդ թվում՝ արտգործնախարարի։ Ըստ աղբյուրներից մեկի՝ Միշելի նշանակումը Բելգիայի նոր արտգործնախարարի պաշտոնում բավականին իրատեսական է։