24 Հլս
2024
31.3° c ԵՐԵՎԱՆ
22.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միջազգային քրեական դատարանը Շոյգուին և Գերասիմովին ձերբակալելու հրամանագիր է տվել

Միջազգային քրեական դատարանը Շոյգուին և Գերասիմովին ձերբակալելու հրամանագիր է տվել

Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) մինչդատական պալատը Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար, այժմ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուին և գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին ձերբակալելու հրամանագիր  Է տվել․ տեղեկանում ենք ՄՔԴ կայքից։

Շոյգուին և Գերասիմովին դատարանը Ուկրաինայի դեմ գործողությունների, մասնավորապես, քաղաքացիական օբյեկտներին հարվածելու համար «ռազմական հանցագործության» մեջ է մեղադրում։

«Հիմքեր կան ենթադրելու, որ կասկածյալները պատասխանատվություն են կրում առնվազն 2022 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2023 թվականի մարտի 9-ը ՌԴ զինված ուժերի կողմից ուկրաինական Էլեկտրական ենթակառուցվածքին հասցված հրթիռային հարվածների համար: Այս ընթացքում ռուսական զինված ուժերը մեծ թվով հարվածներ են հասցրել Ուկրաինայի տարածքում գտնվող տարբեր վայրերում գտնվող բազմաթիվ էլեկտրակայանների և ենթակայանների»,- ասված է ՄՔԴ հայտարարության մեջ։